Wizz Air-ը 4 նոր ուղղությամբ թռիչքներ է մեկնարկում

Wizz Air-ը 4 նոր ուղղությամբ թռիչքներ է մեկնարկում

PanARMENIAN.Net - Wizz Air ավիաընկերությունը մեկնարկում է 4 նոր ուղղությամբ չվերթեր, որոնցից 3-ը՝ արդեն ապրիլի 30-ից, հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայանների մամուլի ծառայությունը։

Խոսքը դեպի Դորտմունդ (Գերմանիա), Սոֆիա (Բուլղարիա) և Կատովիցե (Լեհաստան) թռիչքների մասին է։

Իսկ 2023թ. հունիսի 12-ից մեկնարկում են Պրահա-Երևան երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:

Ավիատոմսերի առկայության, դրանց ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---