Իրանում հարձակվել են Ադրբեջանի դեսպանատան վրա՝ 1 զոհ կա․ Բաքուն տարհանում է դիվանագետներին

Իրանում հարձակվել են Ադրբեջանի դեսպանատան վրա՝ 1 զոհ կա․  Բաքուն տարհանում  է դիվանագետներին

PanARMENIAN.Net - Հունվարի 27-ի վաղ առավոտյան Թեհրանում զինված հարձակում է կատարվել Ադրբեջանի դեսպանատան վրա՝ կա 1 զոհ և 2 վիրավոր։ Սպանվել է պահպանության ծառայության պետը, նրա 2 աշխատակից վիրավորվել է։

Թեհրանի ոստիկանության պետ, բրիգադի գեներալ Հոսեյն Ռահիմին հայտարարել է, որ հարձակվողը ձերբակալվել է, քրեական գործ է հարուցվել, գրում է Mehr գործակալությունը։

Նա նաև ասել է, որ հարձակվողը դեսպանատուն է մտել 2 փոքր երեխայի հետ և ունեցել է «անձնական և ընտանեկան խնդիրներ»։

Թեհրանի քրդատարանի դատախազը հայտնել է՝ ձերբակալվածն ասել է, որ 2022-ի ապրիլին նրա կինը գնացել է քաղաքում գտնվող Ադրբեջանի դեսպանատուն և այլևս տուն չի վերադարձել։

Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է հարձակումն ու ցավակցություն հայտնել Ադրբեջանին։

Ադրբեջանում, սակայն չեն հավատում, որ hարձակումը կատարվել է անձնական կամ ընտանեկան հողի վրա և հայտարարել են, որ տարհանում են դեսպանատան աշխատակիցներին։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի վարչության պետ Այհան Հաջիզադեն, գրում է Haqqin.az-ը։

«Իրանի կառավարությունը չի կարողանում ապահովել Վիեննայի կոնվենցիայի պահանջները կամ միտումնավոր խախտում է դիվանագիտական ծառայողների անձեռնմխելիության պահանջները»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---