ԱԳՆ․ Խորապես մտահոգված ենք Երուսաղեմում վերջին բռնություններով և վանդալիզմով

ԱԳՆ․ Խորապես մտահոգված ենք Երուսաղեմում վերջին բռնություններով և վանդալիզմով

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարարությունը մտահոգություն է հայտնել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ու հայերի վրա հարձակումների կապակցությամբ։ ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը գրառում է կատարել Twitter-ի միկրոբլոգում։

«Խորապես մտահոգված ենք վերջին բռնությունների և վանդալիզմի ակտերով, որոնք թիրախավորում են Երուսաղեմի քրիստոնեական կրոնական հաստատությունները, այդ թվում՝ Հայոց պատրիարքարանը և Հին քաղաքի հայ բնակիչներին»,- ասվում է գրառման մեջ

Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներ են եղել, փորձել են հանել խաչակիր ու ՀՀ դրոշները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան աբեղա Գոգչյանը։ Կան նաև տեսագրություններ։

Ընթերցեք նաև․ Երուսաղեմում հարձակվել են հայերի և Հայոց պատրիարքարանի վրա․ Փորձել են հանել խաչակիր ու ՀՀ դրոշները

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---