Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ․ Երևանը պետք է դադարի հույսը դնել երազանքների ու ֆանտազիաների վրա

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ․ Երևանը պետք է դադարի հույսը դնել երազանքների ու ֆանտազիաների վրա

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այhան Հաջիզադեն Twitter-ի իր միկրոբլոգում սպառնալիքներ է հասցեագրել Հայաստանին՝ նշելով, թե «իրատես քաղաքականությունը դեռևս կարող է կանխել նոր ողբերգությունները»։

«Հայաստանը պետք է խուսափի անցյալի սխալներից և հաշտվի քաջերի հետ։ Ժամանակը էական նշանակություն ունի: Իրականության վրա հիմնված, ողջամիտ քաղաքականությունը դեռ կարող է կանխել նոր ողբերգությունները։ Երևանը պետք է դադարի հույսը դնել երազանքների ու ֆանտազիաների վրա և գործ ունենա անհերքելի փաստերի հետ»,-գրել է Հաջիզադեն։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։ Հունվարի 25-ին գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---