Մարտի 1-ից վարժական հավաքներ կմեկնարկեն

Մարտի 1-ից վարժական հավաքներ կմեկնարկեն

PanARMENIAN.Net - Մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ Հայաստանում վարժական հավաքներ կանցկացվեն։ Գործադիրը հավանություն է տվել որոշմանը։

Կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների հավաք։

Յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվելու է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով։

Վարժական հավաքների ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվի մինչև 306 միավոր տրանսպորտային միջոց՝ ոչ ավելի, քան 7 օրացուցային օրով։

Նախատեսվում է ներգրավել մինչև 3281 քաղաքացի, որոնցից 2897-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերից։

Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---