Դեսպան․ Երուսաղեմում հայերի վրա հարձակումը մի քանի ծայրահեղական է արել՝ նրանք հանրությունը չեն ներկայացնում 2 փետրվարի 2023 - 16:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում Իսրայելի դեսպան Յոել Լիոնը, անդրադառնալով Երուսաղեմում տեղի ունեցած միջադեպին, նշել է, որ Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումները մի քանի ծայրահեղական է գործել, որոնք չեն ներկայացնում Իսրայելի հասարակությունը։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ «Այդ ցավալի դեպքերը մի խումբ ծայրահեղականների գործ է, որոնք ոչ մի կերպ չեն ներկայացնում Իսրայելի բազմակարծիք և բազմազան հասարակությունը։ Ինչպես ցույց են տվել կասկածյալների անհապաղ ձերբակալությունները, Իսրայելը հանձնառու է կրոնների ու դավանանքի ազատության սկզբունքներին բոլոր կրոնների պարագայում»,-ասվում է գրառման մեջ։ Հունվարի 29-ին Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներ են եղել, փորձել են հանել խաչակիր ու ՀՀ դրոշները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան աբեղա Գոգչյանը։ Կան նաև տեսագրություններ։ Հունվարի 28-ին ծայրահեղականները հարձակվել էին Երուսաղեմի հայկական Taboon Wine Bar ռեստորանի վրա։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |