Ստամբուլում փակվել են Գերմանիայի, Ֆրանսիայի և Անգլիայի հյուպատոսարանները

Ստամբուլում փակվել են Գերմանիայի, Ֆրանսիայի և Անգլիայի հյուպատոսարանները

PanARMENIAN.Net - Այն բանից հետո, երբ Ստոկհոլմի թուրքական դեսպանատան մոտ հրապարակայնորեն այրվեց մահմեդականների սուրբ գիրք Ղուրանը, Ստամբուլում սկսվել են հերթով փակվել օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները։

Անվտանգության նկատառումների ելնելով՝ առաջինը փակվեց Գերմանիայի հյուպատոսարանը։ Հաջորդաբար փակվել են նաև Նիդերլանդների և Մեծ Բրիտանիայի հյուպատոսարաններտ, գրում է Ermenihaber-ը։

Հայտնի է դարձել, որ արդեն Ֆրանսիան էլ է փակում Ստամբուլում տեղակայված իր հյուպատոսարանը՝ դռանը փակցնելով հետևյալ գրությունը. «Հյուպատոսարանը ժամանակավորապես փակ է լինելու, շնորհակալություն ըմբռնման համար»։

Ղուրանի այրումից հետո ԱՄՆ-ի և եվրոպական մի շարք երկրների ղեկավարություններն իրենց քաղաքացիներին հորդորել էին մոտ ժամանակներս չմեկնել Թուրքիա։ Իսկ եթե արդեն այնտեղ են, ապա զերծ մնան պաշտամունքային վայրեր այցելելուց, քանի որ դրանք կարող են դառնալ ահաբեկիչների հարձակման հավանական թիրախ։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---