Սբ Ավետարանը և Սբ Սարգսի մասունքակիր աջը բերվել են առաջնորդանիստ Սբ Սարգիս եկեղեցի 4 փետրվարի 2023 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 4-ին հայ առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինակցի տոնը: Դրա առթիվ կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ եկեղեցի է բերվել Սբ Սարգսի մասունքակիր աջը, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը։ Իսկ Երևանի Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանից առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի բերվեց 17-րդ դարում Ս. Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը: Ձեռագիրը գրվել է 1693 թվականին Ավետիսի կողմից՝ Աննայի պատվերով։ Սբ Ավետարանը և Սբ Սարգսի աջը մնալու են եղեղեցում մինչ երեկոյան ժամերգությունը: Պատարագի ավարտին սուրբ մասունքներով օրհնություն կբաշխվի հավատավոր ժողովրդին: Սբ Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Սբ Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կասյեր (285-337) կողմից կարգվում է իշխան և սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է մեհյաններ, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը: Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363) սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Սբ Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման առնելով հեռանալ կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը` Խոսրովի որդին: Սբ Սարգիսը հայոց մեջ ամենասիրված սրբերից է և պատահական չէ, որ Սբ Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերում է Ուշի (Աշտարակի շրջան)՝ տեղում կառուցելով նրա անունը կրող եկեղեցի:Տոնի օրը ՍբՍարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սբ Պատարագ, որից հետո կատարվում երիտասարդների օրհնության կարգ: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Հարությունյան․ Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ, Կիրանցի մասում մի փոքր հատված կա, որի հարցը կլուծվի Նա հավելել է, որ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիներին Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին |