Պապիկյանը շարունակում է այցերը զորամասեր․ Քննարկվում են ԶՈւ արդիականացման հեռանկարները 4 փետրվարի 2023 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 4-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շարունակել է առանձնազրույցները ՊՆ N ուսումնական զորամասի սպայակազմի հետ: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Քննարկվել են ԶՈւ արդիականացման հեռանկարները, զորքերի մարտունակության բարձրացման, մարտական պատրաստության աստիճանի ամրապնդմանն առնչվող մի շարք հարցեր: Սպաների հետ զրուցել եմ նաև նրանց սոցիալ-կենցաղային հարցերի շուրջ: Այս շաբաթ մեկնարկած շրջայցերը ՊՆ բոլոր զորամիավորումներ ու զորամասեր շարունակվելու են»,-ասել է նա։ Այցերի նպատակն է տեղում ծանոթանալ ծառայության կազմակերպման ընթացքին, զինծառայողների կարգապահության և բարոյահոգեբանական վիճակին, սոցիալ-կենցաղային պայմաններին, առաջնագծի կահավորմանն ու իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Ռուբեն Վարդանյանը 14 օր է` հացադուլ է անում. Պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատում Նրա ընտանիքը հայտարարել է, որ COP 29-ը չպետք է տեղի ունենա Ադրբեջանում, եթե իրենց պահանջները չկատարվեն Լավրովը «լկտի» և «անպատկառ» է անվանել ԱՄՆ և ԵՄ գործողությունները, որոնք ուզում են «ՀՀ–ին պոկել Ռուսաստանից» Նա նաև ասել է, որ ՌԴ–ն ու ՀՀ–ն նախկինի պես դաշնակիցներ են Պետդեպն ապատեղեկատվություն է անվանել Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին պնդումները Նշել է, որ անվտանգային հարցեր օրակարգում չեն եղել PROFAL ընկերությունն անակնկալ է մատուցել իր 30,000-րդ հաճախորդին Էդգար Ավետիսյանը նշել է՝ ընկերության հաջողությունների հիմքում նաև հաճախորդներն են |