Պապիկյանը շարունակում է այցերը զորամասեր․ Քննարկվում են ԶՈւ արդիականացման հեռանկարները

Պապիկյանը շարունակում է այցերը զորամասեր․ Քննարկվում են ԶՈւ արդիականացման հեռանկարները

PanARMENIAN.Net - Փետրվարի 4-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շարունակել է առանձնազրույցները ՊՆ N ուսումնական զորամասի սպայակազմի հետ: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Քննարկվել են ԶՈւ արդիականացման հեռանկարները, զորքերի մարտունակության բարձրացման, մարտական պատրաստության աստիճանի ամրապնդմանն առնչվող մի շարք հարցեր: Սպաների հետ զրուցել եմ նաև նրանց սոցիալ-կենցաղային հարցերի շուրջ:

Այս շաբաթ մեկնարկած շրջայցերը ՊՆ բոլոր զորամիավորումներ ու զորամասեր շարունակվելու են»,-ասել է նա։

Այցերի նպատակն է տեղում ծանոթանալ ծառայության կազմակերպման ընթացքին, զինծառայողների կարգապահության և բարոյահոգեբանական վիճակին, սոցիալ-կենցաղային պայմաններին, առաջնագծի կահավորմանն ու իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---