ՌԴ ԱԳՆ. ԼՂ-ում ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատ տալու կարիք չկա

ՌԴ ԱԳՆ. ԼՂ-ում ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատ տալու կարիք չկա

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պյոտր Իլյիչովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու կարիք չկա։

Նա հավելել է, որ հատուկ պետք է նշել` «ռուս խաղաղապահների գործունեությանը հավանություն են տալիս և Բաքվում, և Երևանում, ինչն առանցքային նշանակություն ունի տարածքի վերջնական կարգավիճակի անորոշության պայմաններում», գրում է ՌԻԱ Նովոստին։

Իլյիչովը նշել է, որ ԼՂ հակամարտության գոտում կայունության պահպանման միակ երաշխավորը մնում է ռուսական խաղաղապահ զորակազմը:

«Զորակազմին ՄԱԿ մանդատ տալու անհրաժեշտություն չկա, քանի որ մեր խաղաղապահների գործունեության մոդալությունն արդեն իսկ հստակ ամրագրված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Այս հարցում վեճի մասնակիցների միջև կա կոնսենսուս, և այս փաստն այստեղ առանցքային է»,-ասել է Իլյիչովը։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատի ժամկետի ավարտին կարող է հաջորդել դիմումը ՄԱԿ ԱԽ-ին՝ տարածաշրջան միջազգային խաղաղապահ զորախումբ ուղարկելու ծնդրանքով։ Փաշինյանն ասել էր նաև, որ ՌԴ-ն պետք է նախաձեռնի ռուսական խաղաղապահ առաքելությանը ՄԱԿ ԱԽ մանդատ տալու հարցը, կամ խաղաղապահների բազմազգ զորակազմ ներգրավելու հարցը։

Photo. AFP
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---