Փաշինյան․ Եթե որևէ առաքելություն չգիտի, թե որն է ՀՀ տարածքը, ո՞նց է դիտարկելու՝ օկուպացվա՞ծ է այն, թե չէ

Փաշինյան․ Եթե որևէ առաքելություն չգիտի, թե որն է ՀՀ տարածքը, ո՞նց է դիտարկելու՝ օկուպացվա՞ծ է  այն, թե չէ

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով հարցին, թե ինչպես է ստացվել, որ ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը չի ժամանում Հայաստան, իսկ ԵՄ-ինը՝ ժամանում, ասել է, որ եթե որևէ առաքելություն չգիտի, թե որն է ՀՀ տարածքը, ո՞նց է ինքը դիտարկելու՝ օկուպացվա՞ծ է ՀՀ տարածքը, թե օկուպացված չէ

Նա նաև նշել է, որ ՀԱՊԿ գործընկերներն արձանագրել են, որ այդ առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, ինչի համար հայկական կողմը շնորհակալ է, հայտնում է Panorama.am-ը։

Նա նշել է, որ ՀԱՊԿ-ի պարագայում հստակ ձևակերպվել է խնդիրը։

«Մենք ՀԱՊԿ-ից խնդրել ենք ամենակարևոր սկզբունքային մի բան՝ ճշգրտել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն մեզ ասել իրենց պատկերացումը, թե որն է ՀՀ-ն։ Մենք այս հարցի հստակ պատասխանը չենք ստացել։

Մյուս կողմից Եվրամիության քաղաքացիական առաքելության գործուղումն ինչո՞ւ է հնարավոր դարձել։ Որովհետև Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում ԵՄ-ն հստակ գծագրել է, այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ և համաձայնությամբ, թե որն է ՀՀ-ն, այսինքն իրենք ասել են, որ մեր պատկերացմամբ ՀՀ քարտեզը սա է, կամ մենք ենք ասել, իրենք էլ դա ընդունել են ի գիտություն և հաստատել են։

Իրենք գալիս են այդ տարածքը մոնիտորինգ անելու, դիտելու։ Առանց այս առաքելության և տարածքի մասին պատկերացման՝ դիտորդական առաքելությունը կլինի առնվազն տարօրինակ, քանի որ իրենց համար պարզ չէ, թե իրենք ինչ են դիտում, որովհետև հարցն առաջացել է այն իրավիճակից, երբ Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ տարածքներ։ Եթե որևէ առաքելություն չգիտի, թե որն է ՀՀ տարածքը, ո՞նց է ինքը դիտարկելու՝ օկուպացվա՞ծ է ՀՀ տարածքը, թե օկուպացված չէ»,-ասել է վարչապետը։

Նա նաև նշել է, որ մինչև ԵՄ առաքելությունը, Ադրբեջանը արևմտյան հարթակներում իր ագրեսիվ գործողություններն ընդդեմ Հայաստանի բացատրում էր նրանով, որ Հայաստանը, կոնկրետ ՀՀ վարչապետն ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում ու տեղակայում Հայաստան-Ադրբեջան սահմանին, և պատրաստվում է հայ-ռուսական համատեղ ագրեսիվ հարձակում Ադրբեջանի դեմ, և Ադրբեջանն իր ագրեսիվ հարձակումներով պարզապես փորձում է շատ թե քիչ հավասարակշռել իրավիճակը իր խոցելիությունները կառավարելու համար ու այս գործընթացը շարունակվում էր։

«Արևմուտքում Հայաստանը փորձ էր արվում ներկայացվել որպես Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության մասնակից, իսկ ՌԴ-ում փորձ էր արվում ներկայացվեր որպես Արևմտյան դավադրության մասնակից։ Քանի որ ՌԴ գործընկերները տեղում ունեին ներկայացուցիչներ և արևմտյան մեր գործընկերները սկսել էին մեզ խեթ նայել, թե դուք հիմա իրականում պատրաստվում եք ագրեսիվ գործողություններ իրականացնել, որովհետև այնտեղ հայկական և ռուսական զորքերի մեծ կուտակումներ կան, մենք ասացիքն՝ եկեք, դուք տեղում դիտարկեք ու տեսեք՝ այդ ամեն ինչն իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե ոչ։ Բայց անկյունաքարային դրույթն այն է, ինչ որ ասացի առաջին մասում»,- ասել է Փաշինյանը։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռ ակտուալ է, և եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, դա կարող է արվել մեկ-երկու օրվա ընթացքում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---