90-ականների հետ համեմատած Հայաստանում արհեստական վիժումների թիվը 4 անգամ նվազել է

PanARMENIAN.Net - Աշխարհում մեկ տարում տեղի է ունենում 900 հազար բեղմնավորում: Իսկ ամեն օր ընդհատվում է 150000 հղիություն: Մեկ տարում գրանցվում են հղիության արհեստական ընդհատման 53-60 մլն դեպքեր:



Հայաստանում 2004-ին օրենք ընդունվեց, ըստ որի յուրաքանչյուր կին իրավունք ունի մինչեւ 12 շաբաթը հղիության արհեստական ընդհատում անել: 12 եւ 22 շաբաթներից հետո միայն բժշկի նշանակմամբ կարելի է ընդհատել հղիությունը:



«Հայաստանում սկսած 2005-ից հղիության ընդհատման պատճառով կանանց մահացության դեպքեր չեն գրանցվել: 90-ականների հետ համեմատած` արհեստական վիժումների թիվը նվազել է 4 անգամ. մեկ արհեստական վիժմանը բաժին է ընկնում 5 ծննդաբերություն: Այդ թվի մեջ չեն մտնում բնական վիժումները»,- ասել է ՀՀ Առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման գլխավոր մասնագետ Գայանե Ավագյանը:



Նա նշեց, որ շատ հայ կանայք փոխել են իրենց վերաբերմունքը հղիության եւ նրա ընդհատման նկատմամբ. օգտվում են հակաբեղմնավորման միջոցներից, ինչը նվազեցնում է արհեստական վիժումների քանակը:



Հայաստանում ամենատարածված հակաբեղմնավորման միջոցներն են համարվում պահպանակները եւ ներարգանդային պարույրը: Ավելի քան 16 տոկոս կանայք նախընտրում են ներարգանդային պարույրը, որն անպայման պետք է նշանակվի բժշկի հետ խորհրդատվությունից հետո:



Հայաստանում հղի կանանց համար բժշկական խորհրդատվությունն անվճար է: Նոր ազգային ծրագրով յուրաքանչյուր հղի կին Մայրության հավաստագիր է ստանում պոլիկլինիկայում, որտեղ խորհրդատվություն է ստանում: Այդ հավաստագիրը անվճար խորհրդատվության եւ ծննդաբերության իրավունք է տալիս:



Դեռահասների շրջանում հղիության դեպքերը կազմում են 6 տոկոս:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---