Զախարովա․ Արևմտյան գործընկերների մասնակցությամբ հակամարտության կարգավորման հաջոված օրինակներ չկան 1 մարտի 2023 - 13:19 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «լկտիություն» է անվանել Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին միջամտելու Արևմուտքի փորձերը և ասել, որ արևմտյան գործընկերների մասնակցությամբ հակամարտության կարգավորման հաջոված օրինակներ չկան։ «Ընդ որում հավաքական Արևմուտքի նախաձեռնությամբ հակամարտությունների քանակն ավելանում է։ Ոչ ոք չի կարող ասել, որ ինչ-որ տեղ, որտեղ եղել է հավաքական Արևմուտքի ոտքը, ձեռքը, կամ միտքը, իրավիճակը բարելավվել է»,- հայտարարել է Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ցավոք, մենք երկար տարիներ այստեղ նկատում ենք այս միտումը։ Հիմա արևմտականներն էլ ավելի են ակտիվացել»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ հավելելով, որ այդ քաղաքականությունն իրականացվում է ոչ թե հակամարտությունը կարգավորելու համար, այլ «ճիշտ հակառակ նպատակներով»։ Զախարովան հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը կարգավորման ընթացքում կիրականացվեն Երևանի և Բաքվի կողմից ՌԴ հետ համատեղ մշակված խաղաղության նախաձեռնությունները։ «Այս տարածաշրջանը բառացիորեն կարելի է անվանել հանգուցային, ևս մեկ տարածաշրջան, որտեղ դեռ հույս կա, որ խաղաղության նախաձեռնությունները, որոնք կողմերը (Հայաստանի և Ադրբեջանի) մշակել են Ռուսաստանի հետ, կիրագործվեն», - ասել է դիվանագետը Sputnik Ռադիոյի եթերում։ Փետրվարի 20-ին Եվրամիությունը մեկնարկել է իր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում։ ԵՄ առաքելության՝ բացառապես քաղաքացիական անձնակազմի կազմում ընդգրկված է մոտ 100 մարդ, այդ թվում՝ մոտ 50 անզեն դիտորդ։ Առաքելության օպերատիվ շտաբը Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում է։ Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության Քաղաքացիական պլանավորման և վարման կարողությունների (CPCC) գործադիր տնօրեն Ստեֆանո Թոմատը կաշխատի որպես Քաղաքացիական գործողությունների հրամանատար, իսկ Մարկուս Ռիտերը՝ որպես առաքելության ղեկավար: Առաքելությունը պաշտոնապես ստեղծվել է Խորհրդի՝ 2023 թ. հունվարի 23-ի որոշմամբ: «Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում տեղակայման նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, հակամարտությունից տուժած շրջաններում կառուցել վստահության և անվտանգություն, ինչպես նաև ապահովել միջավայր, որը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման ջանքերին, ինչին աջակցում է ԵՄ-ն»,-ասվում է որոշման մեջ: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով |