Նախագիծ․ Ընտանիքում բռնություն կատարողը էլեկտրոնային շղթա կկրի, մոտ կես մլրդ դրամ կհատկացվի

Նախագիծ․ Ընտանիքում բռնություն կատարողը էլեկտրոնային շղթա կկրի, մոտ կես մլրդ դրամ կհատկացվի

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը քննարկում է ներքին գործերի նախարարության հեղինակած ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում լրացումների նախագիծը, որով առաջարկվում է հատուկ հսկողության էլեկտրոնային շղթաների կիրառում՝ բռնություն գործադրած անձանց ամրակցելու համար։

Քննարկվում է «Ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Համակարգի ամբողջական ներդրման համար կհատկացվի 560 միլիոն դրամ։

Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ 2022-ին ընտանիքում բռնության մասին 1547 հաղորդում է ստացվել։ ․

Նա ասել է, որ նոր համակարգը կկիրառվի այն դեպքում, եթե նախազգուշացումից հետո մեկ տարվա ընթացքում անձը կրկնակի խախտում կատարի։ Փոխնախարարը նշել է, որ Էլեկտրոնային հսկողության միջոցն ամրացվելու է բռնարարի ձեռքին կամ ոտքին, ընդ որում՝ բռնության ենթարկվածը ևս պետք է նման սարք կրի, որպեսզի ազդակը գործի և ոստիկանները այն ստանան։

Նախատեսվում է էլեկտրոնային 200 շղթա ձեռք բերել։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվել է, թե արդյոք կարիք կա այդքան գումար՝ կես միլիարդ ծախսել, իրո՞ք այդ մակարդակի է բռնությունը և պետք չէ արդյոք նաև բռնության պատճառներն ուսումնասիրել, որոնցից մեկն, օրինակ, թմրամոլությունն է։

Փոխնախարարն ընդունել է, թմրամոլությունը բռնության պատճառներից մեկն է, բայց ասել է, որ չի կարելի անտեսել մյուս պատճառները։

Էլեկտրոնային հսկողության միջոցները կիրառվում են արբանյակային, կենսաչափական, ռադիոալիքային կամ այլ էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ:

Գործող օրենքով նախատեսված է ընտանիքում բռնութան ենթարկված անձանց, այսինքն՝ զոհերի պաշտպանության երկու հիմնական մեխանիզմ: Առաջինը վերաբերում է անհետաձգելի միջամտության որոշմանը, որն անմիջականորեն կայացվում է ոստիկանության համապատասխան ծառայողի կողմից, երկրորդը պաշտպանության մասին որոշումներն են, որոնք ենթակա են դատական կարգով կայացման:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---