Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա

Փաշինյանն  աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, մարտի 2-ին աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա։

Այցը երկօրյա է։

Այցի շրջանակում վարչապետը հանդիպում կունենա ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Բանակցությունների ավարտից հետո ՀՀ վարչապետը և ԳԴՀ կանցլերը կհանդիպեն ԶԼՄ ներկայացուցիչներին՝ ամփոփելու հանդիպման արդյունքները:

Մարտի 2-ին Նիկոլ Փաշինյանը կայցելի Արտաքին հարաբերությունների գերմանական խորհուրդ։

Մարտի 3-ին նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:

Այցի շրջանակում տեղի կունենան մի շարք այլ հանդիպումներ ևս:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---