Շոլց․ Գերմանիան կընդլայնի իր մասնակցությունը ԵՄ դիտորդական առաքելությանը

Շոլց․ Գերմանիան կընդլայնի իր մասնակցությունը ԵՄ դիտորդական առաքելությանը

PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բեռլինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Գերմանիան կընդլայնի իր մասնակցությունը ԵՄ դիտորդական առաքելությանը։

Նա նշել է, որ Գերմանիան ավելի շատ դիտորդներ կուղարկի ՀՀ սահմանամերձ շրջաններ՝ ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացման նպատակով, գրում է Deutsche Welle-ն։

Շոլցը մտահոգություն է հայտնել, որ ստատուս-քվոն «Հայաստանի և Ադրբեջանի կողմից վիճարկվող տարածաշրջանում շարունակում է անկայուն մնալ, իսկ հումանիտար իրավիճակը՝ ծայրահեղ մտահոգիչ»։

Նշվում է նաև` Շոլցն ընդգծել է, որ «շատ հպարտ է ընդհանրապես ամբողջ այս առաքելությամբ, որը գերմանացի դաշնային ոստիկան է ղեկավարում։ Նա հավելել է, որ ցանկանում է զարգացնել այդ առաքելությունը՝ Գերմանիայից ավելի շատ դիտորդների ներգրավելով։

Շոլցը նաև կոչ է արել «կենսունակ լուծում» գտնել հակամարտության կարգավորման համար՝ երկու երկրների տարածքային ամբողջականության և Լեռնային Ղարաբաղի բնակիչների ինքնորոշման իրավունքի հիման վրա։

Փետրվարի 20-ին Եվրամիությունը մեկնարկել է իր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում։ ԵՄ առաքելության՝ բացառապես քաղաքացիական անձնակազմի կազմում ընդգրկված է մոտ 100 մարդ, այդ թվում՝ մոտ 50 անզեն դիտորդ։ Առաքելության օպերատիվ շտաբը Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում է։ Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության Քաղաքացիական պլանավորման և վարման կարողությունների (CPCC) գործադիր տնօրեն Ստեֆանո Թոմատը կաշխատի որպես Քաղաքացիական գործողությունների հրամանատար, իսկ Մարկուս Ռիտերը՝ որպես առաքելության ղեկավար:

Առաքելությունը պաշտոնապես ստեղծվել է Խորհրդի՝ 2023 թ. հունվարի 23-ի որոշմամբ: «Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում տեղակայման նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, հակամարտությունից տուժած շրջաններում կառուցել վստահության և անվտանգություն, ինչպես նաև ապահովել միջավայր, որը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման ջանքերին, ինչին աջակցում է ԵՄ-ն»,-ասվում է որոշման մեջ:

Ընթերցեք նաև․Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ԼՂ քաղաքացիների ինքնորոշման իրավունքները հավասարազոր են

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---