Միրզոյանը Հնդկաստանում հանդիպել է Լավրովի հետ

Միրզոյանը Հնդկաստանում հանդիպել է Լավրովի հետ

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Հնդկաստան մեկնած ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու-Դելիում հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրուցակիցները կարևորել են ջանքերի ակտիվացումը հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղղություններով, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Կարևորվել է ջանքերի ակտիվացումը հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղղություններով՝ ըստ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի նոյեմբերի 26-ի և 2022-ի հոկտեմբերի 31-ի պայմանավորվածություններ»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր, «ճշտել մոտեցումները միջազգային հարթակներում, ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում գործակցության վերաբերյալ»։

«Բանակցություններն անցել են բարեկամական և վստահելի մթնոլորտում, պայմանավորվածություն է ձեռք բերվել դիվանագիտական գծով հետագա շփումների մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Նյու-Դելիում կլինի մարտի 3-4-ը՝ նա մասնակցում է Հնդկաստանի՝ աշխարհաքաղաքականության և աշխարհատնտեսության թեմաներով առաջատար համաժողով «Ռաիսինա երկխոսությանը»։

Միրզոյանը համաժողովի շրջանակներում՝ որպես բանախոս, կմասնակցի պանելային քննարկման, ինչպես նաև հանդիպումներ կունենա գործընկերների հետ։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---