2024-ին ՀՀ-ում Մարսի հետազոտությունների սիմուլյացիա կանցկացվի․ Տիեզերագնացների կազմը հայտնի է 4 մարտի 2023 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կդառնա Մարս մոլորակի հետազոտությունների սիմուլյացիայի վայր։ Այս մասին հայտնել է ավստրիական գիտական Futurezone.at կայքը։ Ավստրիական տիեզերական ֆորումը (OeWF), որը մասնագիտանում է այսպես կոչված անալոգային հետազոտության մեջ, 2024 թվականի մարտին Հայաստանում կանցկացնի AMADEE-24 սիմուլյացիաները, գրում է Sputnik Արմենիան։ Մինչ Մարսի վրա վայրէջք կատարելը, սարքավորումներն ու տեխնիկական համակարգերը համապարփակ փորձարկումներ են անցնում Երկրի վրա: Առաքելությունների ընթացքում նյութերը փորձարկվում են, կատարվում են վերլուծություններ։ Հայաստանում մարզումները կանցկացվեն բարձր ժայռային սարահարթերում։ Առաքելության անձնակազմն արդեն որոշված է։ Հայաստան կժամանեն տիեզերագնացներ Ավստրիայից, Գերմանիայից, Իսրայելից, Իտալիայից և Մեծ Բրիտանիայից` 2 կին և 4 տղամարդ։ Մեկ ամսով Հայաստանը կդառնա Մարսի հետազոտությունների կենտրոն։ Տիեզերագնացներն ակնկալում են, որ ավելի քան 250 միջազգային հետազոտողներ գիտական աջակցություն կցուցաբերեն առաքելությանը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |