2024-ին ՀՀ-ում Մարսի հետազոտությունների սիմուլյացիա կանցկացվի․ Տիեզերագնացների կազմը հայտնի է

2024-ին ՀՀ-ում Մարսի հետազոտությունների սիմուլյացիա կանցկացվի․ Տիեզերագնացների կազմը հայտնի է

PanARMENIAN.Net - Հայաստանը կդառնա Մարս մոլորակի հետազոտությունների սիմուլյացիայի վայր։ Այս մասին հայտնել է ավստրիական գիտական Futurezone.at կայքը։

Ավստրիական տիեզերական ֆորումը (OeWF), որը մասնագիտանում է այսպես կոչված անալոգային հետազոտության մեջ, 2024 թվականի մարտին Հայաստանում կանցկացնի AMADEE-24 սիմուլյացիաները, գրում է Sputnik Արմենիան։

Մինչ Մարսի վրա վայրէջք կատարելը, սարքավորումներն ու տեխնիկական համակարգերը համապարփակ փորձարկումներ են անցնում Երկրի վրա: Առաքելությունների ընթացքում նյութերը փորձարկվում են, կատարվում են վերլուծություններ։

Հայաստանում մարզումները կանցկացվեն բարձր ժայռային սարահարթերում։

Առաքելության անձնակազմն արդեն որոշված է։ Հայաստան կժամանեն տիեզերագնացներ Ավստրիայից, Գերմանիայից, Իսրայելից, Իտալիայից և Մեծ Բրիտանիայից` 2 կին և 4 տղամարդ։

Մեկ ամսով Հայաստանը կդառնա Մարսի հետազոտությունների կենտրոն։ Տիեզերագնացներն ակնկալում են, որ ավելի քան 250 միջազգային հետազոտողներ գիտական աջակցություն կցուցաբերեն առաքելությանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---