Կարմրուկի հաստատված 20 դեպք կա, 19-ը՝ չպատվաստված, 1-ը՝ թերի 6 մարտի 2023 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կարմրուկի 20 հաստատված դեպք կա։ Հոսպիտալացված է 18 քաղաքացի, 1-ը դուրս է գրվել: Նրանց առողջական վիճակը գնահատում է միջին ծանրության: Հիվանդներից 19-ը պատվաստված չի, 1-ը թերի է պատվաստված (1 դեղաչափ), հայտնում է Առողջապահության նախարարությունը։ Պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 6 տարեկան երեխաների համար: Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը զեկուցել է, որ 20 դեպքից 15-ը գրանցվել է երևանաբնակների մոտ, իսկ նրանցից 5-ին քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող պոլիկլինիկաներում են հայտանաբերվել, հայտնում է Panorama.am-ը։ Փոխքաղաքապետը նաև տեղեկացրել է, որ պոլիկլինիկաներում շաբաթ և կիրակի օրերին ժամը 10:00-17:00 ընկած ժամանակահատվածում հերթապահություն է սահմանվել, կազմակերպվել ակտիվ պատվաստումային գործընթաց և գանգատներ ունեցող քաղաքացիներին տրամադրվել է խորհրդատվություն: Գևորգ Սիմոնյանն իրազեկման ակցիա է անկցացրել՝ ասելով. «Կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, օդակաթիլային ճանապարհով մեկ հիվանդը միջինում կարող է վարակել մինչև 18 կոնտակտավորի: Հիվանդության ախտանիշներն են՝ բարձր ջերմությունը, հարբուխը, քթահոսությունը, չոր հազը և հիվանդության զարգացման 3-5-րդ օրերին նկատվում է մաշկային ցան, աչքերի բորբոքում, ըմպանացան»: Նա հայտնել է, որ կանխարգելման միջոցը պատվաստումներն են, իսկ նրանք, ովքեր չեն պատվաստվել, պետք է կրեն դիմակներ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը Երթի մասնակիցներն Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, հետո դեպի Սպիտակ տուն Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է |