ՀՀ-ն հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից

ՀՀ-ն հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից

PanARMENIAN.Net - Հայաստանը որոշել է հրաժարվել ՀԱՊԿ քարտուղարի տեղակալի իր քվոտայից: Տեղեկությունը հաստատել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

«Այո՛, մենք համապատասխան առաջարկ ենք ներկայացրել ՀԱՊԿ-ին»,– ասել է նա:

Հունանյանը չի հայտնել որոշման մանրամասներն ու պատճառները։

Հունվարի սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը հրաժարվել է իր տարածքում ընդունել ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժությունները:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---