11 մարտի 2023 - 16:22 AMT
ՊՆ-ն հերքում է․ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա ԼՂ տարածքում չկան

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության մարտի 11-ին տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ադրբեջանական տեսադիտարկման համակարգերն արձանագրել են ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ ԶՈւ ռազմական տեխնիկայի շարասյան երթը Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով, չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հայտնում է, որ այդ տեղեկությունները կեղծ են և ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա Լեռնային Ղարաբաղի տարածքում չկան»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:

Ադրբեջանը մարտի 5-ին ԱՀ ոստիկանության մեքենայի վար իր հարձակումը պատճառաբանել էր նրանով, թե իբր մեքենան զենք ու զինամթերք էր տեղափոխում ՀՀ-ից Արցախ։