ԱՀ առողջապահության նախարարը հրաժարական է տվել

ԱՀ առողջապահության նախարարը հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - Արցախի առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանը պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Իր ուղերձում Ավետիսյանը նշել է, որ հրաժարականի միակ պատճառն այն է, որ առողջապահության համակարգի ղեկավարի պաշտոնը ստանձնելու առաջարկ է արվել մեկ ուրիշի՝ առանց իրեն տեղեկացնելու, հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Սամվել Ավետիսյանն այդ պաշտոնում էր նշանակվել 2022-ի դեկտեմբերի 20-ին՝ այդ ժամանակ ԱՀ պետնախարար պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Վարդանյանի հրավերով։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---