Փաշինյան․ Ադրբեջանը փորձում է ԼՂ էթնիկ զտման, ցեղասպանության մանդատ ձեռք բերել՝ այդ թվում ՀՀ ստորագրությամբ

Փաշինյան․ Ադրբեջանը փորձում է ԼՂ էթնիկ զտման, ցեղասպանության մանդատ ձեռք բերել՝ այդ թվում ՀՀ ստորագրությամբ

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում, պատասխանելով հարցին, թե կա արդյոք Արցախի ինքնորոշման իրավունքը կասկածի տակ դնող փաստաթուղթ, անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության հնարավոր պայմանագրի շուրջ վերջին զարգացումներին։

Նա նշել է, որ 2-3 օր առաջ հայկական կողմը ստացել է Ադրբեջանի պատասխանը ՀՀ առաջարկներին և որոշակի առաջաընթաց կա, բայց, որքան «առաջ ենք գնում, այնքան ի հայտ են գալիս ֆունդամենտալ պրոբլեմներ»:

«Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը փորձում է խաղաղության հաստատման հնարավոր պայմանների միջոցով ՀՀ-ին տարածքային պահանջներ ներկայացնել, ինչը բնականաբար կարմիր գիծ է հայկական կողմի համար: Հաջորդը՝ այդ տեքստն առաջարկներով, Ադրբեջանը փորձում է ԼՂ էթնիկ զտման, ցեղասպանության մանդատ ստանալ՝ այդ թվում ՀՀ ստորագրությամբ, ինչը նույնպես կարմիր գիծ է մեզ համար․․․Հաջորդ խնդիրն այն է, որ Ադրբեջանը հետապնդում է այնպիսի գիծ, որ մենք պայմանագրի ստորագրման երաշխիքների համակարգ չունենանք, ինչը նույնպես կարմիր գիծ է մեզ համար, որովհետեւ այսօր ունենք գրված, ստորագրված փաստաթուղթ, որը չի կատարվում: Խոսքը նոյեմբերի 9-ի մասին է, որով Լաչինի միջանցքը պիտի փակ չլիներ, բայց այն փակ է: Ուստի ստորագրման ենթակա ցանկացած փաստաթուղթ պետք է ունենա իրականացման երաշխիքներ, ցանկալի է՝ միջազգային»,-ասել է նա։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցին՝ Փաշինյանն ասել է, որ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը չափազանց կարևոր է, բայց «ճիշտ կլինի, որ այդ հարցի առաջնային հետապնդողը, մանդատառուն լինի ԼՂ-ն»:

Վարչապետը հիշեցրել է, որ Մյունխենում Ադրբեջանի նախագահն ինքն է ասել, որ ԼՂ հայերի իրավունքների և երաշխիքների հարցը միջազգային պայմանավորվածություն կա, սակայն, որոշ ժամանակ անց ի հայտ եկավ «ինտեգրացիա» տերմինy, այսինքն մեկ ամսվա ընթացքում Իլհամ Ալիևը բառամթերքը փոխվեց;

«ԼՂ ժողովուրդների իրավունքների և անվտանգության հարցերի շրջանակը մեծ հաշվով ԼՂ ժողովուրդն ու պատգամավորներն իրենք պետք է որոշեն»,-ասել է նա։

Արցախի Ազգային Ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ», «Միասնական հայրենիք», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել` պահանջել է ՀՀ իշխանություններից կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---