Վարչապետ. ՀԱՊԿ-ը, ցանկանալով, թե ոչ, դուրս է գալիս ՀՀ-ից՝ դա մեզ անհանգստացնում է

Վարչապետ. ՀԱՊԿ-ը, ցանկանալով, թե ոչ, դուրս է գալիս ՀՀ-ից՝ դա մեզ անհանգստացնում է

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսում, պատասխանելով ՀԱՊԿ-ից դուրս գալու հավանականության և դրա հետ կապված մտավախությունների մասին հարցին, ասել է, որ, իր գնահատմամբ, ՀԱՊԿ-ը, ցանկանալով, թե չցանկանալով, դուրս է գալիս Հայաստանից ու դա անհանգստացնում է հայկական կողմին։

Նա նշել է, որ 2022 թվականին, երբ ՀԱՊԿ նախագահն այցելել էր Հայաստան, ասել էր, որ ՀԱՊԿ-ում մտավախություն կա, որ ՀՀ-ն դուրս կգա կազմակերպությունից:

«Ես ասացի, որ մտավախությունը տեղին չէ, տեղին է ուրիշ մտավախություն՝ որ ՀԱՊԿ-ը դուրս կգա Հայաստանից: Իմ գնահատմամբ, ՀԱՊԿ-ը, ցանկանալով, թե չցանկանալով, դուրս է գալիս Հայաստանից ու դա մեզ անհանգստացնում է»,-ասել է նա։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու ՀՀ-ն հրաժարվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնից՝ Փաշինյանն ասել է, որ ամեն ինչ հրապարակային է ասվել։

Վարչապետը հավելել է, որ Հայաստանը հաճույքով կստանձնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը, եթե այդ պաշտոնի ստանձմամբ չստացվի, որ իրենք ժողովրդին սխալ ուղերձ են հղում, եթե դա նշանակի ՀՀ անվտանգության համար ևս մեկ գործոն ավելացնել։

«Եթե դա չի նշանակելու, մենք նման քայլ անելու իմաստը չենք տեսնում։ Բոլորդ եք տեսել, թե մենք ինչքան հետևողականորեն ենք աշխատել և շարունակում ենք աշխատել ՀԱՊԿ–ի հետ։ Մեր սկզբունքներն առաջարկել ենք՝ ի դեպ դրանք այն մասին ՀՀ մասին չեն, այլ այն մասին է, թե ՀՀ տարածքում ՀԱՊԿ-ը գործում է, թե չի գործում»,– ասել է Փաշինյանը։

Ավելկի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանը որոշել է հրաժարվել ՀԱՊԿ քարտուղարի տեղակալի իր քվոտայից: Հունվարի սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը հրաժարվել է իր տարածքում ընդունել ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժությունները:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---