Փաշինյանը՝ մի խումբ անձանց մուտքը ՀՀ արգելելու մասին․ Նրանք պարտավոր են հարգել ընտրված իշխանությանը

Փաշինյանը՝ մի խումբ անձանց մուտքը ՀՀ արգելելու մասին․ Նրանք պարտավոր են հարգել ընտրված իշխանությանը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում անդրադարձել է մի խումբ հայերի, ինչպես նաև հայամետ գործիչների մուտքը ՀՀ արգելելու փաստին՝ նշելով, որ նրանք «պարտավոր են հարգանք ունենալ ՀՀ-ի նկատմամբ, այդ թվում՝ ժողովրդի կողմից ընտրված իշխանության»։

Նա հավելել է, որ կան պետական մարմիններ, որոնք լիազորված են կայացնելու համապատասխան որոշումներ գործող օրենսդրության հիման վրա։ Նա նշել է նաև, որ ՀՀ-ն ինքնիշխան պետություն է և իրավունք ունի իր ինքնիշխան գործիքակազմը կիրառելու իր շահերի դեմ ոտնձգությունները կանխելու համար։

«Հայամետ դիրքորոշման մասին եք խոսում։ Մարդիկ ելույթ են ունենում և ասում, թե Հայաստանը միջանցք է խոստացել և պետք է տրամադրի այդ միջանցքը։ Սա՞ է հայամետ դիրքորոշումը․․․ Եթե այդ մարդիկ Հայաստանի նկատմամբ արածի մեկ տոկոսն անեին այն երկրների նկատմամբ, որտեղ ապրում են, իրենց տուն չէին կարող մտնել առանց վիզայի։ Սրանով ամեն ինչ ասված է» - ասել է Փաշինյանը։

Մուտքը ՀՀ արգելվել է ֆրանսահայ գործիչ Մուրադ Փափազյանի, ռուսական մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովի,«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, ինչպեսնաև ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի և մի խումբ այլ անձանց համար։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---