Պապիկյան․ Առաջնագիծն իդեալական վիճակում չէ, բայց ամեն ինչ արվում է15 մարտի 2023 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանում կառավարության նախորդ տարվա ծրագրի կատարման քննարկման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի ռազմական ղեկավարությունն ամեն ինչ անում է պաշտպանական սահմաններն ամրապնդելու, նոր ամրաշինական և ինժեներական կառույցներ ստեղծելու համար։ Պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի՝ առաջնագծի անմխիթար վիճակի մասին դիտարկմանը` նախարարն ասել է, որ այդ գիծը բնավ իդեալական վիճակում չէ և ոչ ոք աչք չի փակում այդ փաստի վրա, հայտնում է Sputnik Արմենիան։ «Իհարկե, առաջնագծում ամեն ինչ այնպես չէ, ինչպես ես կցանկանայի, առաջին հերթին՝ որպես պաշտպանության նախարար։ Բայց ամեն ինչ արվում է, որպեսզի առաջնագիծն օր առաջ ավելի ամուր լինի։ Նախկինում փակ քննարկման ժամանակ ներկայացրել եմ աշխատանքների ծավալն ու բնույթը։ Այդ աշխատանքները շարունակվում են»,- նշել է Պապիկյանը։ Նա հավելել է, որ պաշտպանական գիծը հատկապես Ադրբեջանի սանձազերծած սեպտեմբերյան մարտերից հետո լիարժեք և ամբողջական կահավորման կարիք ունի: Խոսքը, ի թիվս այլ բաների, նաև թիկունքային որոշ ենթակառուցվածքների ստեղծման մասին է։ Ընդհանուր առմամբ, բանակում հսկայական աշխատանք է սպասվում, և Պապիկյանը մտադիր է ավարտին հասցնել իր սկսածը։ Նախարարը նշել է, որ վերջին մի քանի տարվա ընթացքում հարյուրավոր կիլոմետրեր դաշտային և բարձրլեռնային ճանապարհներ են կառուցվել, որոնք տանում են դեպի առաջավոր ամրություններ: Կառուցվել են նաև հարյուրավոր հենակետեր։ Պապիկյանը շեշտել է՝ չպետք է մոռանալ նաև այն փաստը, որ այս ընթացքում եղել են էսկալացիայի որոշ դեպքեր, որոնց արդյունքում գիծը փոխվել է և ոչ հօգուտ Հայաստանի։ Ժամանակ առ ժամանակ ՀՀ ՊՆ–ն ստիպված է լինում նոր առաջնագիծ ստեղծել, այնուամենայնիվ, ռեսուրսներն ու հնարավորությունները բավարար են որակական փոփոխության համար։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |