ՊՆ ղեկավար․ ԶՈւ-ն համալրվել է ԱԹՍ-ներով, հակատանկային և ՀՕՊ միջոցներով

ՊՆ ղեկավար․ ԶՈւ-ն համալրվել է ԱԹՍ-ներով, հակատանկային և ՀՕՊ միջոցներով

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում, ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը, հայտնել է, որ ՀՀ զինված ուժերը համալրվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր միջոցներով։

«Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերը համալրվել են տարբեր տեսակի ԱԹՍ-ներով, հակատանկային միջոցներով, ՀՕՊ միջոցներով և դրանց արդիականացված համակարգերով, թրթուրավոր և անվավոր ինժեներական տեխնիկայով, ականազերծման լրակազմով, քողարկման ցանցերով, կապի միջոցներով, օպտիկական սարքերով, նռնականետներով, տարբեր տեսակի զինամթերքով և այլ տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով, որոնք այստեղ ներկայացնելու կարիք չեմ տեսնում»,- ասել է նախարարը, հայտնում է «Հայկական ժամանակը»։

Պապիկյանը նաև նշել է, որ ընդլայնվել է վարժական հավաքների անցկացման շրջանակը՝ դրանց տևողությունը 25 օր սահմանելու միջոցով մի քանի անգամ ավելի պահեստազորայիններ ընդգրկելու նպատակով:

Պապիկյանն ասել է նաև, որ Հայաստանի ռազմական ղեկավարությունն ամեն ինչ անում է պաշտպանական սահմաններն ամրապնդելու, նոր ամրաշինական և ինժեներական կառույցներ ստեղծելու համար։

Ընթերցեք նաև․ Պապիկյան․ Առաջնագիծն իդեալական վիճակում չէ, բայց ամեն ինչ արվում է

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---