Փաշինյան․ Միջազգային մեխանիզմներ են պետք տեղահանված հայերին ԼՂ վերադարձնելու համար՝ ՄԱԿ–ի վերահսկողությամբ

Փաշինյան․  Միջազգային մեխանիզմներ են պետք տեղահանված հայերին ԼՂ վերադարձնելու համար՝  ՄԱԿ–ի վերահսկողությամբ

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամային վիճակին, հայտարարել է, որ ՀՀ ԱԳՆ-ին հանձնարարել է դիմել ՄԱԿ տեղահանված հայերին ԼՂ վերադարձնելու հարցով։

Նա հիշեցրել է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այն դրույթը, որտեղ ասվում է, թե ներքին տեղահանված անձինք և փաստականները վերադառնում են ԼՂ–ի տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ–ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո, հայտնում է Sputnik Արմենիան։

«Սա նշանակում է, որ պետք է միջազգային մեխանիզմներ գործարկվեն ԼՂ–ի Հադրութի շրջանի, Շուշիի, Մարտակերտի, Մարտունու, Շահումյանի շրջանների, Գետաշենի, Լաչինի և ԼՂ հարակից այլ շրջանների հայերի վերադարձի ուղղությամբ։ Այս մասով հանձնարարարել եմ ԱԳՆ–ին, որպեսզի բանակցություններ սկսի ՄԱԿ Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հետ` տեղահանված հայերին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու վերաբերյալ»,– ասել է Փաշինյանը։

Նա շեշտել է, որ այս կապակցությամբ պետական մարմինների են դիմում նաև Բաքվի, Շիրվանի, Սումգայիթի, Կիրովաբադի, Խանլարի, Շամխորի, Նախիջևանի և Ադրբեջանի այլ շրջանների էթնիկ զտման ենթարկված հայության ներկայացուցիչներ։ Նրանք բողոքում են, թե ինչու ՀՀ կառավարությունը չի պաշտպանում իրենց իրավունքները, ինչու չի բարձրացնում միջազգային խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ իրենց տները վերադառնալու հարցը։

Փաշինյանն ընդգծեց` խնդիրն այն է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետը վերաբերում է միայն ԼՂ–ին և նրան անմիջապես հարակից շրջանների փախստականներին ու ներքին տեղահանվածներին։

Ըստ ՀՀ վարչապետի` սա խնդիր չէ, և Բաքվի, Շիրվանի, Սումգայիթի, Կիրովաբադի, Խանլարի, Շամխորի, Նախիջևանի և Ադրբեջանի այլ շրջանների էթնիկ զտման ենթարկված հայության ներկայացուցիչները կարող են ինքնակազմակերպվել և իրենց գույքային վերադարձի և այլ իրավունքները պաշտպանելմիջազգային ատյաններում։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---