Միրզոյանն ու Լավրովը Մոսկվայում կքննարկեն նաև ԵՄ առաքելության տեղակայման հարցը

Միրզոյանն ու Լավրովը Մոսկվայում կքննարկեն նաև ԵՄ առաքելության տեղակայման հարցը

PanARMENIAN.Net - Մարտի 20-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպմանը կքննարկվի նաև ՀՀ տարածքում՝ Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ առաքելություն տեղակայելու հարցը։ Այդ մասին Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, հայտնում է Panorama.am-ը։

«Բոլորս տեղյակ ենք, որ Ռուսաստանը զգայուն վերաբերմունք ունի ԵՄ առաքելության հետ կապված։ Հարցը քննարկում ենք այդ գործընկերների հետ։ Շուտով նախատեսվում է ԱԳ նախարարի այցը Մոսկվա, և այդ հարցը, վստահաբար, կքննարկվի»,- նշել է Հովհաննիսյանը։

Լավրովը հունվարի 18-ին հայտարարել է, որ ԵՄ առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին առանց Բաքվի համաձայնության կարող է հակաարդյունավետ լինել։

«Չնայած նրան, որ մենք դաշնակիցներ ենք, որ ՀԱՊԿ առաքելությունը լիովին պատրաստ էր, հայկական կողմը գերադասում է պայմանավորվել ԵՄ հետ, որպեսզի այնտեղ երկարաժամկետ հիմքով քաղաքացիական դիտորդների առաքելություն տեղակայվի։ Դա Ադրբեջանի հետ սահմանին է, և, հավանաբար, եթե այդ առաքելությունը ծավալվի առանց Ադրբեջանի համաձայնության, այն ուղղակի կարող է հակաարդյունավետ լինել։ Սահմանին վստահության ամրապնդման փոխարեն այն կարող է լրացուցիչ գրգռիչներ առաջացնել»,-ասել է նա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---