Քերոբյան․ ՀՀ տեղափոխված 100,000-ից ավելի ռելոկանտի համար անշարժ գույքի որակը բավականին խնդրահարույց է

Քերոբյան․ ՀՀ տեղափոխված 100,000-ից ավելի ռելոկանտի համար անշարժ գույքի որակը բավականին խնդրահարույց է

PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի տարեկան համաժողովում ելույթում, անդրադառնալով կառուցապատման խնդիրներին, նշել է, որ ՀՀ տեղափոխված 100,000-ից ավելի ռելոկանտի համար անշարժ գույքի որակը բավականին խնդրահարույց է։

Նա հավելել է, որ իր հետ զրույցներում հաճախ է լսում, թե կարիք կա նոր քաղաքային միջավայր ձևավորել, որն ավելի հարմար կլիներ գլոբալ ձեռնարկատերերին և միջազգայի շուկաներում աշխատող «տաղանդավոր մարդկանց» համար, գրում է Panorama.am-ը։

Նա նշել է, որ տնտեսության արդիականացման ծրագրի ներքո կառուցապատող ընկերությունները թարմացրել են իրենց սարքավորումները և հոսքագծերը:

«15.8 մլրդ դրամի 322 պայմանագրով շինարարական ընկերությունները սարքավորումներ են ձեռք բերել, որը տնտեսության արդիականացման ծրագրի ընդհանուր պորտֆելի 21.6 %-ն է կազմում»,-հայտարարել է նախարարը։

Նա հիշեցրել է, որ պետությունը հիպոթեկային վարկերի սուբսիդավորման միջոցով աջակցում է կառուցապատողներին, որի շրջանակում 2022-ին 40 մլրդ դրամի վարկային տոկոսների սուբսիդավորում է իրականացվել:

Նա նաև հայտարարել է, թե Թուրքիայի երկրաշարժը ստիպում է կառուցապատողներին սեյսմակայունություն նոր ստանդարտներով կառուցել շենքերը:

«Վերջին աշխարաքաղաքական, բնապահպանական և սեյսմիկ իրադարձությունները մեզ հանգեցնում են այն խորը համոզմանը, որ մենք բոլորս միասին պետք է էապես փոխենք աշխատանքների ստանդարտները՝ անցում կատարելով ավելի բարձր չափորոշիչների, քանի որ ռիսկերը և պահանջներն էապես փոխվել են»,-ասել է նախարարը:

Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ, ճարտարապետՍարհատ Պետրոսյանըֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Երևանում կառուցվելիք 35 և 39 հարկանի շենքերիգովազդին՝ նշելով, որպետք է օր առաջ կանգնեցնել այս ընթացքը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---