Սիմոնայն․ Այն գործողությունները, որոնք ՀԱՊԿ-ը պետք է անի, չի անում՝ ցույց տալով իր բացակայությունը

Սիմոնայն․ Այն գործողությունները, որոնք ՀԱՊԿ-ը պետք է անի, չի անում՝ ցույց տալով իր բացակայությունը

PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ՀԱՊԿ-ի դերակատարմանը տարածաշրջանում, ասել է, որ վարչապետի՝ «ՀԱՊԿ-ը դուրս է գալիս տարածաշրջանից» արտահայտությունը նշանակում է, որ այն գործողությունները, որոնք ՀԱՊԿ-ը պետք է անի՝ չի անում։

«Դրանով ՀԱՊԿ-ը ցույց է տալիս իր բացակայությունը», - ասել է ԱԺ նախագահը, գրում է Aysor.am-ը։

Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի այցին՝ Սիմոնյանն ասել է, որ այն չի նշանակում, թե ՀԱՊԿ-ը Հայաստանից դուրս չի գալիս։

«Որ եկել ա՝ ի՞նչ։ Ուզում եմ հասկանալ, որ եկավ, ի՞նչ փոխվեց», - ասել է ԱԺ խոսնակը։

Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանը, անկախ ամեն ինչից, իր քայլերն անում է.

«Չկա որևէ քայլ, որի համար ՀԱՊԿ անդամ լինելը մեզ խոչընդոտում է։ Մենք շարունակում ենք բոլոր հնարավոր ճանապարհները փնտրել ՀՀ անվտանգությունն ապահովելու համար։ Այս պահի դրությամբ ՀԱՊԿ-ի գործողությունները ՀՀ-ի համար բավարար չեն, և ՀԱՊԿ քարտուղարի այցելությունը, այսպես ասած՝ տեսական մասն ապահովելը, չգիտեմ, թե որքանով բավարար կլինի որևիցե հողի վրա բան կանգնեցնելու համար», - ասել է նա։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն աշխատանքային այցով եղել է Ջերմուկում, մի շարք հանդիպումներ է ունեցել տեղական իշխանությունների, զինված ուժերի ներկայացուցիչների հետ: Տասմագամբետովը եղել է Ջերմուկի այն վայրերում, որոնք տուժել են 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների հետևանքով:

Տասմագամբետովը հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի, ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի հետ։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---