Սիմոնյանին հարցրել են՝ արդյո՞ք Պուտինին կձերբակալեն ՀՀ այցելելու դեպքում, եթե ՀՀ-ն վավերացնի Հռոմի ստատուտը

Սիմոնյանին հարցրել են՝ արդյո՞ք Պուտինին կձերբակալեն ՀՀ այցելելու դեպքում, եթե ՀՀ-ն վավերացնի Հռոմի ստատուտը

PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ճեպազրույցում, անդրադառնալով առաջիկայում Հռոմի ստատուտին միանալու վավերացմանը ՀՀ-ում, լրագրողները հարցրել են, թե այդ դեպքում ինչ գործողությունների կդիմի ՀՀ իշխանությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի դեպքում, որին ձերբակալելու օրդեր է տվել Հաագայի դատարանը։

Լրագրողը նշել է, որ ՀՀ ՍԴ-ն դիտարկելու է այդ հարցը Հռոմի ստատուտի վերաբերյալ, եթե դա վավերացվի ու ՌԴ նախագահը ԵԱՏՄ կամ ՀԱՊԿ-ի նիստերից մեկի շրջանակում ժամանի ՀՀ, մեր քաղաքական ղեկավարությունն ի՞նչ գործողություն կանի։

Սիմոնյանը պատասխանել է, որ իրագործումը չի պատկերացնում, գրում է «Առավոտը։

Նա հավելել է, որ այդ ստատուսը դեռ պետք է գա ԱԺ, հետո Սահմանադրական դատարանը պետք է որոշում կայացնի։

«Ես պրակտիկայում չեմ պատկերացնում՝ ինչպիսի գործողություններ պետք է անի երկիրը, բայց կարծում եմ, որ այն իրավական և քաղաքական գնահատականով է շատ ավելի ծանրակշիռ, քան կոնկրետ գործողությունների մասով…Թող հլը վավերացնի, Կիկոսի մահին չեմ անդրադառնա, իրագործումը չեմ պատկերացնում: Դա շատ ավելի քաղաքական, միգուցե պատմական գնահատական է»,-ասել է նա:

Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու թույլտվություն՝ օրդեր է տվել։ Ռուսաստանն այդ դատարանի իրավասությունը չի ճանաչում։

Միջազգային քրեական դատարանը ստեղծվել է 1998-ին՝ Հռոմի ստատուտի հիման վրա։ Այն չի հանդիսանում ՄԱԿ-ի մաս և հաշվետու է այն երկրներին, որոնք վավերացրել են ստատուտը։ ՌԴ-ն ստորագրել է փաստաթուղթը, սակայն չի վավերացրել, ԱՄՆ-ն ստորագրել է, հետո է հետ է կանչել ստորագրությունը, Չինաստանը չի ստորագրել։ 2016-ին կարգադրություն է ստորագրել, որով ՌԴ-ն չի դառնա Միջազգային քրեական դատարանի անդամ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---