ՊՆ. Մոլորված զինծառայողը հայտնաբերվել է, կյանքին վտանգ չի սպառնում

ՊՆ. Մոլորված զինծառայողը հայտնաբերվել է, կյանքին վտանգ չի սպառնում

PanARMENIAN.Net - Մարտի 22-ին ՀՀ ԶՈւ զինծառայող Մ. Գ.-ն, ով մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքում, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։

«Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելը հաստատելու և նրան վերադարձնելու ուղղությամբ»,-ասվում էր հաղորդագրության մեջ։

Դրան հաջորդեց Բաքվի հերքումը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ժխտեց ՀՀ ԶՈւ զինծառայողին գերեվարելու մասին տեղեկությունը։

Ապա որոշ ԶԼՄ-ներ գրում էին ռուս զինծառայողների վիրավորման մասին, սակայն, պաշտոնական տեղեկություն դրա մասին մինչ այս պահը չի հրապարակվել։

Մարտի 22-ին, ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների, Սյունիքի մարզպետարանը հայտնել է, որ ազգությամբ ռուս 2 զինծառայող մարտի 21-ին դիմել է Գորիսի ԲԿ՝ գլխի շրջանում թեթև մարմնական վնասվածքներով (ոչ հրազենային)։

Նշվում է, որ նրանք տեղում ստացել են առաջին բուժօգնություն ու անմիջապես դուրս գրվել հիվանդանոցից։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---