Ucom-ն առաջարկում է միանալ շարժական ինտերնետի նոր՝ uDrift 3500 սակագնային պլանին22 մարտի 2023 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Ucom ընկերությունն առաջարկում է միանալ շարժական ինտերնետի ծառայության նոր՝ uDrift 3500 կանխավճարային սակագնային պլանին և ամսական ընդամենը 3500 դրամի դիմաց ստանալ 30 ԳԲ գերարագ ինտերնետ։ uDrift սակագնային պլաններից օգտվող առկա բաժանորդները uDrift 3500-ին միանալու համար իրենց շարժական մոդեմի ինտերֆեյսից կարող են հավաքել *111*6# կամ պարզապես 111 կարճ համարին ուղարկել «3500» SMS հաղորդագրությունը։ Ի դեպ, ներառումները սպառելուց անմիջապես հետո կամ 30 օր վավերականության ժամկետի ավարտին գիգաբայթերի փաթեթն ավտոմատ կերպով կվերաակտիվանա հաշվեկշռին բավարար գումար լինելու դեպքում։ «Թարմացված առաջարկն, ինչպես միշտ, կհետաքրքրի հատկապես հայրենիք ժամանող մեր մտերիմներին, ինչպես նաև զբոսաշրջիկներին, որոնք միանալով շարժական ինտերնետի uDrift կանխավճարային սակագնային պլանին, կստանան շատ գիգաբայթեր շահավետ պայմաններով միայն այն ամիսներին, երբ ցանկանում են», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ Առաջարկին միանալու և սակագնային պլանն ակտիվացնելու համար անհրաժեշտ է այցելել Ucom-ի սպասարկման կենտրոններից մեկը։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 1-ին Կենդանաբանական այգու այցելուների համար անվճար ավտոբուս կգործի․ Երեխաների մուտքն անվճար կլինի Ավտոբուսը կշարժվի Երիտասարդական մետրոյի մոտի կանգառից Աբրահամյան․ Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է Նա նշել է, որ իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը ՀՀ–ին երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում Հանդիպման օրը դեռ հայտնի չէ Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով |