Վարչապետ․ Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա

Վարչապետ․ Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով Երասխում հակառակորդի կրակոցից հայ զինծառայողի սպանությանը, ասել է, որ Արշակ Սարգսյանը սպանվել է «ադրբեջանական կողմից նպատակային կրակոցով»։

Նա տեղի ունեցածը որակել է հրեշավոր սադրանք՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով այն ակնհայտ փաստի վրա, որ «Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա»:

Վարչապետը հավելել է, որ միջազգայնորեն ձեռք բերած պայմանավորվածությունների նման անպատիժ խախտումները քաջալերում են Ադրբեջանին նոր խախտումներ կատարել։

Վարչապետն անդրադարձել է նաև Ադրբեջանի պետական մակարդակով վարվող «Արևմտյան Ադրբեջանի» անհեթեթ խոսույթին, որը բացահայտ ոտնձգություն է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Նա նշել է, որ Բաքուն մեկ այլ անհեթեթ մեղադրանք է հորինել՝ թե Հայաստանը մոնոէթնիկ երկիր է և Հայաստանում չկան ազգային փոքրամասնություններ։

Նշելով, որ ՀՀ ազգային փոքրամասնությունները ներկայացված են ԱԺ-ում՝ Փաշինյանը հավելել է, որ Ադրբեջանում ազգային փոքրամասնության ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումները կրում են համակարգային բնույթ:

Մարտի 22-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---