Մարուքյան․ ԼՂ-ն չի կարող համեմատվել Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի սերբերի հետ

Մարուքյան․ ԼՂ-ն չի կարող համեմատվել Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի սերբերի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն, անդրադառնալով է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի համեմատություններին, ասել է, որ Լեռնային Ղարաբաղը ոչ իր իրավական, ոչ էլ քաղաքական պատմությամբ չի կարող համեմատվել Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի սերբերի հետ։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մարտի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ սատարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիրքորոշմանը, որ ԼՂ բնակիչների անվտանգության և իրավունքների հարցերը պետք է լուծվեն ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև՝ հիշատակելով Դոնբասն ու «Մինսկի համաձայնությունները», որոնք առնչվում են Ուկրաինայի արևելյան շրջանների բնակիչների իրավունքներին՝ լեզուն, մշակույթը, կրոնը պահպանելու, տեղական ինքնակառավարման հնարավորության իրավունքներին։

«Իր իրավական և քաղաքական պատմությամբ Լեռնային Ղարաբաղը չի կարող համեմատվել ոչ Դոնեցկի, ոչ Լուգանսկի, ոչ էլ Կոսովոյի սերբերի հետ, քանի որ միշտ եղել է ինքնավար, իսկ վերջին 30 տարում՝ ինքնահռչակ անկախ պետություն։

Ավելին` ղարաբաղյան հակամարտությունը նախորդել է ԽՍՀՄ փլուզմանը՝ ի տարբերություն թվարկվածների»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---