Հաղթանակի կամրջի վերանորոգումը նախատեսվածից շուտ կավարտվի

Հաղթանակի կամրջի վերանորոգումը նախատեսվածից շուտ կավարտվի

PanARMENIAN.Net - Երևանի Հաղթանակի կամրջի նորոգման աշխատանքները, բացառությամբ լուսավորության, նախատեսվածից շուտ կավարտվեն՝ հունիսին։ Այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման բաժնի պետի ԺՊ Խորեն Գրիգորյանը:

Կամրջի մայթերի վերանորոգման աշխատանքները մեկնարկել են փետրվարի 20-ին։ Այդ ժամանակ հայտարարվեց, որ աշխատանքները կավարտվեն նոյեմբերի 5-ին։

Գրիգորյանը ներկայացրել է, թե ինչ աշխատանքներ են իրականացվում։

«Մի կողմում սալիկապատման աշխատանքները գրեթե ավարտվել են, մյուս կողմում ջրի խողովակներ կան անցնող։ Հարցեր են առաջացել «Վեոլիա ջուր» ընկերության հետ՝ փորձում ենք հասկանալ, եթե խողովակները փոխելու ենթակա են, փոխվեն, նոր սալիկապատենք։ Սպասում ենք նրանց պատասխանին»,– նշեել է նա։

Այժմ Հաղթանակի կամրջի մայթերը և երթևեկելի առաջին գոտիները փակ են։ Առաջարկվում է օգտվել Իսակովի պողոտայի սկզբնամասում գոյություն ունեցող ստորգետյա անցումից, ինչպես նաև Իսակովի պողոտայի և Արգիշտիիփողոցի հատման խաչմերուկում գոյություն ունեցող հետիոտնային անցումից, ինչպես նաև Գրիգոր Լուսավորչի փողոցի ստորգետնյա հետիոտնային անցումից:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---