ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի ձեռքբերումները

ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի ձեռքբերումները

PanARMENIAN.Net - ԳՐԵԿՈ-ն (ԵԽ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբ) դրական է գնահատել դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի ձեռքբերումները։

ԳՐԵԿՈ-ն իրականացրել է Հայաստանում դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման հերթական գնահատումը (Հայաստանը դեռևս 2015 թվականից անցնում է այս գնահատումը), հայտնում է Արդարադատության նախարարությունը։

Նշվում է, որ 2019-ից ի վեր ԳՐԵԿՈ-ի հանձնարարականների կատարման ցածր մակարդակի պատճառով Հայաստանի կատարողականը գնահատվում էր «համընդհանուր անբավարար» (18 ընդհանուր ներկայացված հանձնարարականներից 11-ը մնալով չկատարված)։

«2022թ․ իրականացված լայնածավալ հակակոռուպցիոն և դատաիրավական ոլորտի բարեփոխումների, ինչպես նաև սույն թվականի մարտի 20-24-ը Ստրասբուրգ քաղաքում կայացած ԳՐԵԿՈ-ի 93-րդ լիագումար նիստի ընթացքում Հայաստանի մշտական պատվիրակության լրացուցիչ քննարկումների արդյունքում ևս երկու հանձնարարական՝ գնահատվել է կատարված։ Արդյունքում Հայաստանը վերջապես դուրս է եկել ԳՐԵԿՈ-ի գնահատման անհամապատասխանության գործընթացից՝ այլևս չհամարվելով «համընդհանուր անբավարար» կատարողական ունեցող երկիր:

ՀՀ արդարադատության նախարարությունը հետևողական է լինելու կոռուպցիայի դեմ պայքարի շարունակականության հարցում՝ հետամուտ լինելով ԳՐԵԿՈ-ի հանձնարարականների լիարժեք կատարումն ապահովելու»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը ԵԽ անդամ պետությունների հակակոռուպցիոն ստանդարտների պահպանման մոնիթորինգի համար ստեղծված մարմին է, որը գործում է 1999 թվականից: Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է ԳՐԵԿՈ-ին 2004 թվականից ի վեր և պարբերաբար ենթարկվում է գնահատման՝ ԳՐԵԿՈ-ի հանձնարարականների կատարման համատեքստում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---