ՀՀ ներթափանցած երկրորդ ադրբեջանցուն դեռ չեն գտել![]() 11 ապրիլի 2023 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տարածք ներխուժած երկրորդ ադրբեջանցուն դեռ չեն գտել։ Այդ մասին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը, տեղեկացնում է Panorama.am-ը։ «Այս պահին որոնողական աշխատանքներն իրավապահ մարմինների հետ գործակցությամբ շարունակվում են»,-ասել է նա։ Թորոսյանը չի պատասխանել հարցին, թե միայն Սյունիքի մարզո՞ւմ են որոնում զինծառայողին։ Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող: Ըստ նրա, իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Ձերբակալված ադրբեջանցուն հայտնաբերել են գյուղացիները։ «Գյուղի ժողովուրդը մեկին բռնել է, մյուսին դեռ չեն հայտնաբերել, հիմա համապատասխան մարմինները զբաղվում են ամբողջ տարածքում: Ստեղ ում որ բռնել են, զինվորական չի եղել, քաղաքացիական հագած է եղել, Աշոտավանի փողոցից են բռնել: Մյուսին չենք տեսել, ամբողջ տարածքով ման են գալիս բոլոր համապատասխան ուժերը», - ասել էր Սիսիանի համայնքապետը: Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ Նախիջևանի տարածքից երկու զինծառայողի հետ կապը կորել է, նրանք մոլորվել են։ Ընթերցեք նաև․ Սիսիանի բնակիչ. Ադրբեջանցին մտել է տներից մեկը, հաց կերել, տան տիրոջ բաճկոնը հագել ու դուրս եկել գյուղամեջ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |