Կիրակոսյան․Լաչինի անցակետի հարցով ՀՀ-ն կդիմի Արդարադատության միջազգային դատարան

Կիրակոսյան․Լաչինի անցակետի հարցով ՀՀ-ն կդիմի Արդարադատության միջազգային դատարան

PanARMENIAN.Net - Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհին` Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման փաստով Հայաստանը առաջիկա օրերին դիմելու է Արդարադատության միջազգային դատարան։ Այդ մասին հայտնել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Այս վերջին զարգացումը, որը վերաբերում է արդեն անցակետ դնելուն, կարծում եմ արդեն շատ աղաղակող անհամապատասխանություն է։ Եթե մինչև այս պահը իբրև թե էկոակտիվիստների գործողությունների նկատմամբ ազդեցություն չունենալն էր շահարկվում, որն, իհարկե, ոչ մի տեղ լուրջ չէր ընդունվում, հիմա արդեն շատ ավելի կոնկրետ գործողություններով է խախտում դատարանի որոշումը։ Մենք, բնականաբար, այս ուղղությամբ քայլեր կձեռնարկենք և արդեն աշխատում ենք։ Առաջիկայում կլինի քայլ մեր կողմից դատարանի շրջանակներում»,– ասել է Կիրակոսյանը։

Խոսքը Արդարադատության միջազգային դատարանի` Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը վերաբերող միջանկյալ որոշման մասին է, որն Ադրբեջանն արդեն 2 ամիս է, ինչ չի կատարում։

Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց էր կիրառել պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։ 2 ամիս անց այս որոշումը ոչ միայն չի կիրառվել, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա այն ամբողջությամբ իր վերահսկողության տակ առնելով։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---