ԱԽ քարտուղար․ Լաչինը պատկանում է ՌԴ-ին, որը կրում է բոլոր իրադարձությունների պատասխանատվությունը

ԱԽ քարտուղար․ Լաչինը պատկանում է ՌԴ-ին, որը կրում է բոլոր իրադարձությունների պատասխանատվությունը

PanARMENIAN.Net - ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում, անդրադառնալով ադրբեջանական անցակետի տեղադրման պատճառով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին, հայտարարել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը «պատկանում է Ռուսաստանին», այնտեղ են տեղակայված ռուս խաղաղապահները։

Այն ճշգրտող հարցին, թե պատկանո՞ւմ է ՌԴ-ին, թե՞ վերահսկում է, Գրիգորյանը պատասխանել է, որ «պատկանում է», քանի որ եռակողմ հայտարարությամբ, Ադրբեջանի ստորագրությամբ «Լաչինի միջանցքն ամբողջությամբ հանձնվել է ՌԴ-ին»։

«Այս պահին Լաչինի միջանցքի ամբողջ պատասխանատվությունը, տեղի ունեցող բոլոր իրադարձությունների պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի Դաշնությունը։ Որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը»,- ասել է ԱԽ քարտուղարը։

«Այս գործողությունների միակ նպատակը միանշանակ էթնիկ զտում կատարելն է։ Դրա մասին ադրբեջանական հանրությունն է խոսում, որոշ չափով նաև պաշտոնական մակարդակով՝ վերջնագրեր ներկայացնելով Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին։ Եվ ՌԴ-ն պետք է գործի»,- ասել է Գրիգորյանը՝ հավելելով, որ պատասխանատվությունը թղթով ամրագրված է։

Ըստ նրա՝ ՌԴ-ն պետք է գործի, որպեսզի Արցախում ապրող 120 հայերն էթնիկ զտման չենթարկվեն։

Նա նշել է, որ Հակարիի կամուրջի ձախ կողմում, որտեղ Ադրբեջանն անցակետ է տեղադրել, գտնվում է հենց ՌԴ-ի ռազմաբազան, որի դիմաց տեղի է ունենում նման իրադարձություն։

«Բոլորի մոտ հարց է առաջանում՝ ինչպե՞ս է սա տեղի ունենում։ Ադրբեջանն այնքա՞ն է հասել, որ կարողանում է այդպիսի քայլեր կատարել, թե՞ սա այլ պայմանավորվածություն է, այլ խնդիր կա այստեղ։ Այդ հարցերի պատասխանը դեռևս չկա»,-ասել է նա։

Գրիգորյանն ասել է, որ 2020-ին ռուս խաղաղապահներն անվտանգության երաշխիքներ են տվել ԼՂ բնակչությանը և մարդիկ վերադարձել են Արցախ՝ հավատալով այդ երաշխիքներին։

Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։

Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---