Փաշինյանն Ակադեմքաղաքի կառուցմանն առնչվող հարցեր է քննարկել գերմանացի ճարտարապետների հետ

Փաշինյանն Ակադեմքաղաքի կառուցմանն առնչվող հարցեր է քննարկել գերմանացի ճարտարապետների հետ

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերմանական Gerkan, Marg and Partners ճարտարապետական կազմակերպության գործադիր ներկայացուցիչ Ստեֆան Շուտցի հետ Երևանում կայացած հանդիպմանը քննարկել է Ակադեմիական քաղաքի կառուցմանը և այդ գործում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Շուտցը նշել է, որ իր գործընկերների և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարարության ներկայացուցիչների հետ արդեն իսկ եղել է Ակադեմիական քաղաքի տարածքներում, կատարել անհրաժեշտ ուսումնասիրություններ: Միաժամանակ, նա անդրադարձել է իր ճարտարապետական նախագծերին՝ աշխարհի տարբեր երկրների քաղաքներում:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Ակադեմիական քաղաքի նախագիծը ՀՀ կառավարության և անձամբ իր համար ունի շատ կարևոր ու ռազմավարական նշանակություն, ուստի գործադիրը հետևողականորեն շարժվում է այն հաջողությամբ կյանքի կոչելու ճանապարհով:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ակադեմիական քաղաքի կառուցման մաստեր պլանի մշակմանը, երեք կլաստերների ֆունկցիոնալության ապահովմանը, ենթակառուցվածքներին և այլ հարցերի:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները ԿԳՄՍ-ի հետ՝ ըստ համապատասխան ժամանակացույցի:

Ակադեմիական քաղաքը նախատեսվում է կառուցել մինչև 2030 թվականը։ Ծրագիրը հաստատվել է կառավարության մարտի 16-ի նիստում։ Անդրեասյանը նշել է, որ կրթական զարգացման ծրագրի իրականացման արդյունքում ՀՀ 4 բուհ կներառվի միջազգային վարկանիշավորման համակարգերի 500–յակում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---