Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ալիևի հետ հանդիպմանը կոչ է արել բացել Լաչինի միջանցքը

Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ալիևի հետ հանդիպմանը կոչ է արել բացել Լաչինի միջանցքը

PanARMENIAN.Net - Այցով Բաքվում գտնվող Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ կոչ է արել նրան բացել Լաչինի միջանցքը։

Նա նշել է, որ վստահության վերականգնումը կոնկրետ քայլեր է պահանջում։

«Երկար բովանդակալից զրույց նախագահ Ալիևի հետ։ Ֆրանսիան խրախուսում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունները միջազգային իրավունքին համապատասխան, կոչ է անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը։

Վստահության վերականգնումը կոնկրետ քայլեր է պահանջում»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳ նախարարի գրառման մեջ։

Կոլոնայի ացն Ադրբեջան տարածաշրջանային է, նա կլինի նաև Հայաստանում և Վրաստանում։

Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---