Արցախի նախագահը խաղաղապահների նոր հրամանատարին է ներկայացրել ԱՀ իշխանությունների ակնկալիքը

Արցախի նախագահը խաղաղապահների նոր հրամանատարին է ներկայացրել ԱՀ իշխանությունների ակնկալիքը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 27-ին ընդունել է ԱՀ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատար, գեներալ- գնդապետ Ալեքսանդր Լենցովին:

Հանրապետության նախագահը փոխանցել է ԱՀ իշխանությունների ակնկալիքը ՌԴ խաղաղապահ զորակազմից, որ սեղմ ժամկետում կապահովվի Արցախ-Հայաստան երկկողմանի հաղորդակցության բոլոր խոչընդոտների վերացումն ու անվտանգությունը՝ Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին համապատասխան:

Նախագահ Հարությունյանն ընդգծել է ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում ՌԴ խաղաղապահ զորակազմի դերը Արցախի ժողովրդի անվտանգության և տարածաշրջանում կայունության ապահովման հարցում:

Երկուստեք կարևորվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների անշեղ կատարման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են խաղաղապահ զորակազմի գործունեությանը, Արցախի ապաշրջափակմանը, Լաչինի միջանցքի ռեժիմի պահպանմանը, կենսական ենթակառուցվածքների բնականոն գործունեության երաշխավորմանը վերաբերող և այլ հարցեր:

Գեներալ-գնդապետ Լենցովի հետ հանդիպել են նաև Հակաճգնաժամային խորհրդի ներկայացուցիչների հետ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի նախագահին կից Հակաճգնաժամային խորհրդի նորանշանակ նախագահ Տիգրան Պետրոսյանը։

«Քննարկվել են մի շարք հարցեր, բայց հիմնական շեշտը դրվել էր եռակողմ պայմանավորվածության խախտումների վրա։ Մենք նշել ենք, որ հետպատերազմյան իրադարձությունների հաջորդականությունը բերել է նրան, որ հանրության մեջ կտրուկ նվազել է վստահությունը ռուս խաղաղապահների հանդեպ և ակընկալել ենք ամենակարճ ժամկետներում Լաչինի միջանցքի ապաշրջափակումը։

Լենցովը վստահեցրել է, որ նրա համար այս պահին դա գերակա խնդիրն է և ինքը զբաղված է միջանցքի շուտափույթ ապաշրջափակմամբ։

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ապա մենք հստակ նշել ենք, որ Ադրբեջանի պայմաններն անընդունելի են Արցախի ժողովրդի համար՝ ինտեգրացիայի շուրջ բանակցությունները բացառված են։ Վերջում պայմանավորվել ենք պարբերաբար հանդիպել, քննարկել առկա խնդիրները և լուծումներ գտնել»,-գրել է նա։

Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---