ԳՇ պետ․ Սյունիքի, Գեղարքունիքի ուղղություններում հրադադարի խախտումներ են լինում

ԳՇ պետ․ Սյունիքի, Գեղարքունիքի ուղղություններում հրադադարի խախտումներ են լինում

PanARMENIAN.Net - ՀՀ զինված ուժերի շտաբի պետ Էդվարդ Ասրյանը Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրավիճակը սահմանին հարաբերական կայուն է։

«Բայց հակառակորդի կողմից Սյունիքի, Գեղարքունիքի ուղղություններում գրանցվում են հրադադարի ռեժիմի խախտումներ, ընդ որում՝ հրադադարի ռեժիմի խախտման նպատակը միշտ լարված իրավիճակ պահելն է, բայց մեր կողմից իրավիճակը գտնվում է հսկողության տակ»,- նշել է նա, հայտնում է Aysor.am-ը։

ԳՇ պետը ԵՄ դիտորդական առաքելության հետ աշխատանքը բարձր է գնահատում։

«Բոլոր խնդիրները լուծվում են պատշաճ մակարդակով, առաջին հերթին՝ մենք ստանձնում ենք նրանց ռազմական անվտանգության ապահովումը ինչպես տեղում աշխատելու, այնպես էլ՝ երթևեկության ժամանակ։ Համագործակցությունը գնահատում եմ բարձր», - ընդգծել է ԳՇ պետը։

Նրա խոսքով՝ առաքելությունը կատարում է իր առջև դրված խնդիրը։

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան այցելել է Ջերմուկ։ Այնտեղ են նաև ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---