Սարգիս Հովհաննիսյանը՝ ՊՊԾ պետ

Սարգիս Հովհաննիսյանը՝ ՊՊԾ պետ

PanARMENIAN.Net - Գեներալ–մայոր Սարգիս Հովհաննիսյանը նշանակվել է Պետական պահպանության ծառայության պետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել։

«Ղեկավարվելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Սարգիս Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետ»,- ասվում է որոշման մեջ։

Սարգիս Հովհաննիսյանը 2020-ի դեկտեմբերին նշանակվել էր ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ։ Այժմ Պետական պահպանության ծառայությունը ԱԱԾ–ից անջատ է գործում և ենթակա է վարչապետին։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---