Միրզոյանը Վաշինգտոնում կմասնակցի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին

Միրզոյանը Վաշինգտոնում կմասնակցի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 30-ից աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում: Նախատեսված է անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ջերմուկում հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի առաջարկների վերաբերյալ մոտ շրջանում սպասվում են բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ապրիլի 27-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանի տարածքում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ ՀՀ ԱԳՆ-ն չէր հաստատել, որ հանդիպումը կկայանա Ռուսաստանում, սակայն նշել է, որ նախարարների հանդիպման պայմանավորվածություն կա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---