ԶԼՄ․ Բայրամովն ու Միրզոյանը կփորձեն կարգավորման ճանապարհային քարտեզ մշակել

ԶԼՄ․ Բայրամովն ու Միրզոյանը կփորձեն կարգավորման ճանապարհային քարտեզ մշակել

PanARMENIAN.Net - Ադրբեջանական Turan գործակալությունն ԱՄՆ-ում իր դիվանագիտական աղբյուրներին հղումով գրել է, որ Վաշինգտոնում կայանալիք ԼՂ շուրջ բանակցություններում ՀՀ-ն և Ադրբեջանը փորձելու են հաղթահարել տարաձայնություններն ու «ճանապարհային քարտեզ» մշակել։

Ակնկալվում է, որ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներն ԱՄՆ-ում կլինեն մայիսի 1-ին՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հրավերով։ Նշվում է, որ նախարարների հանդիպումը կարող է մի քանի օր տևել։

«Դիվանագիտական աղբյուրներն ասում են, որ եթե Վաշինգտոնում կողմերին հաջողվի խաղաղության ճանապարհային քարտեզ մշակել, ապա Եվրոպան «ավարտին կհասցնի աշխատանքը»՝ մի քանի շաբաթվա ընթացքում ընդունելով Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին խաղաղության պայմանագիր կնքելու համար»,-ասվում է հրապարակման մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 30-ից աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում: Նախատեսված է անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---